Գաղտնիության քաղաքականություն
Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:
Տեղեկությունների հավաքագրումը
Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.
· էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը
· Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arcaվճարային համակարգի միջոցով:
· Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն
· Առաքման հասցեն(երը), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան · Մեզ հետ կատարված նամակագրությունը
Տեղեկությունների օգտագործումը
Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.
· Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում
· Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում
· Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում
· Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված նամակների ուղարկում
Տեղեկությունների չբացահայտումը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:
Հաշվի պաշտպանվածություն
Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն:
Մի՛ տվեք Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մուտք» կոճակի հարևանությամբ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը: